կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 16:44
Առանց Կատեգորիա

Ավելի քան 3.2 միլիոն վարակակիր. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում մայիսի 1-ին

Ավելի քան 3.2 միլիոն վարակակիր. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում մայիսի 1-ին

COVID-19 անհայտ տեսակի կորոնավիրուսը շարունակում է հաստատուն կերպով տարածվել ոչ միայն Չինաստանում, որն համարվում է վիրուսի ծագման «հայրենիքը», այլև դրա սահմաններից դուրս:

Մայիսի 1-ի ժամը 15.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3.271.961 դեպք, որից 233.792-ը՝ մահվան դեպքեր են։

Yerkir.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման պատկերը՝ թվերով աշխարհի առաջատար 20 երկրում.

  • ԱՄՆ՝ 1.070.032 դեպք
  • Իսպանիա՝ 213.435 դեպք
  • Իտալիա՝ 205.463 դեպք
  • Միացյալ Թագավորություն՝ 172.481 դեպք
  • Ֆրանսիա՝ 167.301 դեպք
  • Գերմանիա՝ 163.009 դեպք
  • Թուրքիա՝ 120.204 դեպք
  • Ռուսաստան՝ 114.431 դեպք
  • Իրան՝ 95.646 դեպք
  • Բրազիլիա՝ 87.187 դեպք
  • Չինաստան՝ 83.958 դեպք
  • Կանադա՝ 54.457 դեպք
  • Բելգիա՝ 49.032 դեպք
  • Նիդերլանդներ՝ 39.512 դեպք
  • Պերու՝ 36.976 դեպք
  • Հնդկաստան՝ 35.043 դեպք
  • Շվեյցարիա՝ 29.705 դեպք
  • Պորտուգալիա՝ 25.045 դեպք
  • Էկվադոր՝ 24.934 դեպք
  • Հայաստան՝ 2.148 դեպք, որից 33-ը՝ մահվան դեպքեր
Վարակի տարածման տվյալների մասին առավել թարմ ու մանրամասն տվյալներ ստանալու համար այցելեք այստեղ.

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին։