| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 28-ին ընդունել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Հանձնաժողովի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որի ընթացքում ուսումնասիրվել են ինչպես Շահումյանի, այնպես էլ Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանները, դրանց հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, նախագծման և կառուցման համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին: Իրականացված ուսումնասիրությունները, հետազոտություններն ու արդյունքները ամրագրվել են միասնական փաստաթղթում: Հադիպմանը մասնագիտական հանձնաժողովի անդամներն առանձին–առանձին իրենց տեսակետներն են հայտնել բնապահպանական ու հիդրոէներգետիկ ոլորտներում հետագա աշխատանքների իրականացման շուրջ:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որի շնորհիվ ստացվել են ոլորտի կարգավորմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ, վերհանվել են խնդիրներ ու դրանց լուծման ուղիները, որոնք կարող են և պետք է հիմք հանդիսանան ոլորտի հետագա բարելավման համար:
«Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության լայնածավալ լինելը, ոլորտը կարգավորելուն ու բարելավելուն ուղղված առաջարկությունների գլոբալ բնույթը և նշանակությունը, գտնում եմ անհրաժեշտ ստեղծել աշխատանքային խումբ՝ բաղկացած շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից, որը համապարփակ քննարկելով հանձնաժողովի եզրակացությունը, պետք է մշակի դրանում ներառված թերությունները վերացնելուն և առաջարկությունները կյանքի կոչելուն ուղղված գործողությունների պլան, ինչպես նաև մշակի ու ներկայացնի փոփոխման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ցանկը: Գերագույն նպատակը մեկն է՝ ոլորտի համապարփակ կարգավորում և բարելավում, բնապահպանություն-տնտեսություն հավասարակշիռ և ներդաշնակ զարգացում», - իր խոսքում նշել է պետական նախարարը: