|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հաղորդել ենք նախորդիվ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 23-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊՆ