Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քաղաքական համագործակցության մասին հուշագիրը կկնքվի հաջորդ շաբաթվա սկզբին. այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Լրագրողների հարցին, թե հե՞շտ է հեռանալու խորհրդարանից, նա պատասխանեց, որ Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական օրգանիզմ պետք է լինեն` երկրում ծառացած խնդիրների հաղթահարման առումով, հետևաբար` ինքն իրեն օտարված չի զգա:
«Ես ինձ կզգամ երկրի պետական կառավարման մի մասը, և եթե լինի պաշտոնի հրաման, ուրեմն սերտ համագործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի»,- ասաց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը չբացահայտեց քաղաքական համագործակցության հուշագրի կետերը: «Սպասենք մի քանի օր, կհրապարակվի, և յուրաքանչյուր կետ կարող ենք մանրամասն քննարկել և ներկայացնել մոտեցումներ»,- ասաց նա:
Նաև հավելեց, որ որևէ տարաձայնություն չկա համաձայնագրի կետերի շուրջ:
Պատգամավորը նշեց, որ, այս պահի դրությամբ, չկա որոշում, թե ով իր փոխարեն կզբաղեցնի պատգամավորի պաշտոնը:
Նշենք, որ, ըստ նախնական պայմանավորվածության, Արծվիկ Մինասյանը հնարավոր է նշանակվի էկոնոմիկայի նախարար: