|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը դատական հայց կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին, ըստ yerkir.am-ի, այսօր` փետրվարի 15-ին, նա հայտնեց մամուլի ասուլիսում:
«Պատրաստվում եմ դիմել դատարան` պահանջելով ՀՀ վարչապետից, որպեսզի ԱԺ ամբիոնից հերքի իր հայտնած տեղեկությունները իմ վերաբերյալ քրեական գործի հետ կապված եւ ներողություն խնդրի»,- ասաց Բաբայանը` նշելով, որ դեռ քննարկում են դատական հայց ներկայացնելու մանրամասները:
Նշենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: