Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վենետիկյան բուստալճակի կղզիներից մեկը վաճառքի է հանվել: Աճուրդը տեղի կունենա մարտի 3-ին: Մեկնարկային գինը 2.2 մլն եվրո է. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է The Times-ը:
Խոսքը Տեսերա փոքրիկ կղզու մասին է, որ Մուրանոյից քիչ է հեռու: Կղզու մակերեսը 4100 քառակուսի մետր է: Կա տուն, մի քանի տնտեսական շինություններ, խաղողի այգի:
Այնտեղ ժամանակին վենետիկյան զորքերն են տեղակայված եղել: Կղզու ներկայիս տերը, որը ցանկանում էր առողջարան հիմնել, սնանկացել է:
Ի դեպ, 2019-ին կզղին ավելի թանկ է վաճառվել՝ 3,2 մլն եվրոյով, սակայն ոչ ոք այն չի գնել:
Վերջին տարիներին Վենետիկյան բուստալճակում վաճառվել են Սան Կլիմենտե և Սակա Սեսոլա կղզիները, որտեղ գործում էին մունիցիպալ հիվանդանոցներ: Նոր տերերը կառուցել են հյուրանոցներ ու կոնգրես-կենտրոններ:
Ընդհանուր առմամբ, Վենետիկյան բուստալճակում կա ավելի քան 100 կղզի: