կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 15:40
Տնտեսական

Գերմանիան Հայաստանին կաջակցի ևս 54 մլն եվրոյով

Գերմանիան Հայաստանին կաջակցի  ևս 54 մլն եվրոյով

2016թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցու-թյան և զարգացման նախարարությունում (BMZ)հարավկովկասյան տարածաշրջանի պատաս-խանատու Յոհանես Դոպֆելը ստորագրեցին զարգացման քաղաքականության ոլորտի  համա-գործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը:

«Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքա-կանության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաև հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ», նշեց դեսպանը:

Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական համագործակ-ցության շրջանակում ձեռք է բերվել 54,4 մլն եվրոյի չափովվարկերի և ֆինանսական օժանդա-կությունների վերաբերյալպայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36,1 մլն), որոնք իրականացնում է«Գերմանահայկական ֆոնդը» (GAF),և կսատարի գյուղատնտեսա-կան ապահովագրության համակարգի ներդրումըՀայաստանում (5,3 մլն): Համայնքային ենթա-կառուցվածքների ոլորտում 8,3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսությանզարգացման, 2,7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համա-պարփակ կառավարման ոլորտներում:   

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրա-մադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:

Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝  կայուն տնտեսական զարգացման, էներգետիկ և բնապահպանական, ինչպես նաև համայնքային զարգացմանը,ժողովրդավարության և իրավական պետության կայացմանն ուղղված  ընթացիկ տարածաշրջա-նային ծրագրերը շարունակվում են:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն