Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Լույս է տեսել երիտասարդ գրող, լրագրող, Yerkir.am-ի թղթակից Վարդինե Իսահակյանի անդրանիկ ժողովածուն՝ «Ցնորքից մինչև իրականություն» խորագրով:
Գրքում զետեղված են իրապատումներ, որոնց առանցքում մարդն է: Իրապատումներ՝ սիրո, սպասումների, հույզերի, փոթորկող կրքերի, կյանքի հրամցրած հաճելի ու տհաճ անակնկալներով կերտված ճակատագրի փիլիսոփայության մասին՝ ներկայացված խորհրդապաշտական երանգավորումներով:
Ակնարկները նոր ժամանակների մարդու հոգեկան խռովքն են արտահայտում, պարզ կարոտը, սերը՝ որպես էություն, գոյության բացառիկ իմաստ, օտարումը ընտանիքից՝ որպես ցանկամոլության իրական քաոսի սկզբնավորում, մղձավանջային ցնորք:
Գրքում տեղ են գտել Արցախյան գոյապայքարին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հերոսապատումները, պատերազմն ապրածների հիշողությունները, հայոց եզերքի անառիկ պաշտպանությունն իրենց իրական կոչումը համարող դիրքապահ սպայի ու զինվորի առօրյայի մասին պատմող հրապարակումներ:
Yerkir.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Վարդինե Իսահակյանին՝ իր աշխատանքների առաջին ժողովածուի ծննդյան առիթով և սպասում նրա բեղուն գրչի նորանոր անակնկալներին: