կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 17:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրթության ազգային ինստիտուտը նախարարության ուղեղն էր․ նախկին աշխատակիցները ԿԳՄՍ-ից պահանջում են վերականգնել այն

Կրթության ազգային ինստիտուտը նախարարության ուղեղն էր՝ ըստ Yerkir.am-ի ասացին փակված՝ ԿԱԻ աշխատակիցները, որոնք պահանջում են վերականգնել իրենց հիմնարկությունը, ոչ թե վերակազմավորել հիմնադրամի։

Նրանք պնդեցին, որ ուսուցիչների վերապատրաստումը միայն լրացուցիչ աշխատանք էր և այդ լիազորությունը Կրթության ազգային ինստիտուտին փոխանցեցին, երբ ձրի դարձավ, այնպես որ՝ պատճառաբանությունները, թե այդ աշխատանքը արդյունավետ չի իրականացվում, արդարացված չեն։

Իրենց հիմնական աշխատանքն է ծրագրերի կազմում և լրամշակում, չափորոշիչների կազմում և լրամշակում, դասագրքերի փորձաքննություն, օրենսդրական նյութերի լրամշակում և այլն․ «Բազմաթիվ աշխատանքների ֆոնին հանկարծ վեր են հանում, որ չի կատարվել լավ վերապատրաստումներ։ Դրանք էլ ֆեյքեր են, իսկական ուսուցիչը չէր կարող նման բան ասել»։

Նրանք մտահոգություն հայտնեցին, որ խախտվել է ուսուցչի՝ օերնքով սահմանված իրավունքը, որ 5 տարին 1 անգամ պետք է վերապատրաստում անցնի․ «Հիմա փակվել է՝ ումից ստանա այդ վերապատրաստումը ուսուցիչը»։

Ցանկացած ՀԿ այժմ իրավունք ունի վերապատրաստում իրականացնել․ «Բայց ՀԿ-ն ի՞նչ է հասկանում վերապատարստումից»,-տարակուսեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Կրթության ազգային ինստիտուտի փակվելուց հետո 300 աշխատակից անգործ է մնացել։ Խոստացված հիմնադրամում պետք է 60 հոգի աշխատեր, բայց դա էլ չեն ստեղծում և բյուջեում դրա համար նախատեսված գումար չկա։  

«Հիմա մենք պարապ ենք։ Ամեն անգամ ասվել է՝ հաջորդ ամսին կբացվի հիմնադրամը, որտեղ կաշխատեն սահմանափակ թվով մարդիկ՝ 60 հոգի, բայց այդ էլ չկա, բյուջեով նույնիսկ նախատեսված չէ այդպիսի տող»,-ասացին նրանք։

Ակցիայի մասնակիցները պահանջում են երականգնել Կրթության ազգային ինստիտուտը, ոչ թե ինչ-որ հիմնադրամ։

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպարոտի նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները։ 2019-ի հունիսի 30-ին, կառավարության որոշմամբ, լուծարվել է ինստիտուտը: Նախարարությունից պատճառաբանել էին, որ շահույթ հետապնդող կազմակերպություն է, իսկ դրա փոխարեն պետք է ստեղծվի նոր հիմնարկություն, որը պետք է իրականացներ ԿԱԻ որոշ գործառույթներ:

Մանրամասն՝ տեսանյութում․