Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սինեմ
Սիիրթ (Սղերդ) անունը որոշ աղբյուրներում հանդիպում է «Սեերթ» (երեք տեղ) ձևով: Ենթադրվում է, որ այդ անունն է ստացել, քանի որ կառուցված է եղել մի քանի բլուրների վրա։ Սիիրթը որոշ աղբյուրներում էլ հանդիպում է Տիղրակերտ ձևով։ Թեև ասում են, թե բառը սեմական ծագում ունի, կա կարծիք նաև, որ հայերենում Տիղրակերտը ժողովրդախոսակցական լեզվում համապատասխանաբար փոխվել է՝ Սիգրակերտ, Սիգիրթ և վերջապես Սիիրթի է վերածվել։ Այնտեղ 18-րդ դարում եղել է 5600 տուն հայ բնակչություն։ 1800-1830 թթ․ Սղերդի 17․000 բնակչությունից 10․000-ը հայեր են եղել։ 1830-50 թթ․ 15․000 բնակչությունից հայ են եղել 6․000-ը, իսկ 1914 թ․ այդտեղ բնակվող 7442 հոգուց 3320-ը քուրդ է եղել, 4032-ը՝ հայ, իսկ մնացածը՝ թուրք, արաբ կամ ասորի։ Սղերդում են գտնվել հայերին պատկանած Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս առաքելական եկեղեցին, մեկ կաթոլիկ և մեկ բողոքական եկեղեցիներ։ Եպիսկոպոսության կենտրոնը եղել է Սուրբ Հակոբ վանքը։ Վիլայեթի 146 բնակավայրերով մեկ ցրված հայերն ունեցել են 45 եկեղեցի, 3 վանք և 22 դպրոց։
Սղերդի շրջակայքում Սուրբ Հակոբ եկեղեցին սրբավայր է եղել հայերի և ասորիների համար։ Շինության մի հատվածն օգտագործվել է որպես եկեղեցի, մյուս հատվածը՝ որպես տաճար։ Այդ եկեղեցուն շրջանի բնակիչները քրդերենի ազդեցությամբ տվել են հին անունը՝ «Միր Յաքուփ»։
Սղերդին կից Էրուհը հնում կոչվել է Բոհթան։ Քրդական բանվորական կուսակցությունը Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստան) ինքն իրեն բաժանել է այսպես կոչված էյալեթների։ Դրանից մեկը Բոթանն է, որը հայերեն բառ է։ Էրուհ քաղաքն էլ շրջանի հայերի համար շատ կարևոր կենտրոն է։ Ըստ ֆրանսիացի հետազոտող, ճանապարհորդ Քյունեի, Էրուհում 1890-ական թթ․ 5113 հայ կար։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքության վիճակագրության համաձայն՝ 1914 թ․ այնտեղ ապրում էր 3393 հայ։ 20 գյուղական բնակավայրերում ցրված հայերն ունեին 4 եկեղեցի և երկու դպրոց։ Շրջանի ղեկավար կենտրոնը Էրուհն էր, որտեղ հայերի թիվն ամենամեծն էր։ Այնտեղ ապրում էր 2412 հայ և 12 քուրդ ընտանիք։ Ներկայում Սղերդում բավականին շատ է այն հայերի, ասորիների և նեստորականների թիվը, որոնք ներակայանում են մուսուլման արաբի կամ քրդական ինքնությամբ։ Այդ է պատճառը, որ ասում են, թե այնտեղ շատ արաբներ և քրդեր կան, որոնք ունեն հայկական արմատներով մայրեր ու տատիկներ։ Այդ պատկերին միայն Սղերդում չէ, որ հանդիպում ենք։ Թուրքիայում արաբացած հազարավոր հայեր Հաթայում, Ուրֆայում, Մարդինում և այլուր թաքնվում են արաբական ինքնության ներքո։ Այսօր արաբերեն խոսող այդ համայնքներն իրենց ներկայացնում են որպես արաբներ։ Հաթայում 1100, Սղերդում՝ 1200, Մարդինում 1500 ծպտյալ հայ ընտանիքներ ներկայանում են արաբական ինքնությամբ։ Մուշ, Սասուն, Քահրամանմարաշ (Մարաշ), Գազիանթեպի (Այնթափ) շրջաններում էլ բազմաթիվ հայեր են ապրում, որոնք արաբական ինքնությամբ են ներկայանում։ Էմինե Էրդողանի ընտանիքն էլ Սղերդում ներկայանում է արաբական ինքնությամբ։ Սղերդը հայ Բագրատունիների կարևոր քաղաքներից մեկն է եղել։ Էմինե Էրդողանի ընտանիքում՝ Գյուլբարան ընտանիքում, եբրայական ծագում ունեցող անուններով բազմաթիվ մարդիկ կան, ինչպես օրինակ՝ Լութ, Շուայբ, Նիլի և Նասրա։
Այդ անուններն օգտագործել են հայոց Բագրատունիները և նեստորականները։ 19-րդ դարի առաջին կեսին Սղերդ այցելած եվրոպացի միսիոներ/ գործակալներն իրենց նոթերում գրել են, որ Սղերդի կենտրոնում բնակչության 1/3-ը մուսուլման էր, իսկ 2/3-ը ոչ մուսումաններ էին (հայեր, քաղդեացիներ, ասորիներ, նեստորականներ և հրեաներ), և այդ բոլոր ժողովուրդները միասին էին ապրում՝ առանց մեկը մյուսի հետ խնդիր ունենալու։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net