Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը Թուրքիայի խորհրդարան ներկայացնելը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի` Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծն ուղարկվել է հանրապետության խորհրդարան:
«Փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացում է՝ Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է»,- ասել է Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրերին, ապա դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»,- հավելել է Կրեմլի խոսնակը: