|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում` թույլատրել ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանն իրացնել պետական պահուստում հաշվեգրված 102 հազար 793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը:
Ըստ հիմնավորման, պետական պահուստներում առկա աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
Ուստի պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու և պետբյուջեում համապատասխան եկամուտներ ապահովելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող պետական պահուստները կիրացվեն, ինչն էլ ըստ փաստաթղթի, կնպաստի պետական պահուստների կառավարման արդյունավետության և պետբյուջեում համապատասխան եկամուտների ապահովման բարձրացմանը: