|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Կրթության և մշակույթի նախարարությունները դարձյալ առանձնացնելու մասին՝ հայտնում է jnews.ge-ն: Այս մասին հայտարարել է խորհրդարանի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նուկրի Քանթարիան: Վերջինս բացատրել է, որ նախարարությունների իրարից անջատման գործընթացը կմեկնարկի փետրվարին:
«Կրթության և մշակույթի նախարարությունների առանձնացման վերաբերյալ համաձայնությունն արդեն կա: Համաձայնության ենք եկել, որ հիշյալ գերատեսչությունների միացումը սխալ էր և պետք է վերադառնալ սկզբնական կետին: Գործընթացը կմեկնարկի փետրվարին, ինչից հետո կտեղափոխվի խորհրդարան, շատ օրենքների վերնագրեր փոխելու կարիք կունենանք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է բյուջեին, ինչպես ասել է Քանթարիան, նախարարության մասնատումը խնդիր չի առաջացնի, քանի որ բյուջեն մշակույթի ոլորտի համար առանձին հոդվածով է հատկացվում:
Հիշեցնենք, Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, 2018 թվականին Վրաստանում ձևավորվել է 10 նախարարություն և մեկ պետնախարարություն: Կառավարական փոփոխությունների համաձայն, Մշակույթի և սպորտի նախարարությունը միացել էր Կրթության և գիտության նախարարությանը: