Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա հունվարի մեկին Հայաստանի սահմանին գազի գինը չի թանկանա, չի թանկանա նաև 2020թ.-ի համար, ըստ Yerkir.am-ի, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, դեկտեմբերի 20-ին՝ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դա այլևս պայմանավորված հարց է, կարող ենք էլ անդրադարձ չկատարել այդ թեմային և ապրիլ ամիսը դրա հետ կապ չունի»,- ասաց փոխվարչապետն ու հավեցեց, թե պայմանավորվածություն կա մինչև այս տարվա ապրիլի մեկ՝ սակագնի որևէ փոփոխություն տեղի չի ունենա, նաման բովանդակություն հարց չի ներկայացվի:
Հիմա ընթանում են քննարկումներ որոնց արդյունքները դեռ ամփոփված չեն, հետևաբար գազի գնի բարձրացման հայտ ներկայացնելու որևէ հիմք Գրիգորյանը չի տեսնում:
Մհեր Գրիգորյանը հավելեց, որ ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ երկարաժամկետ կտրվածքով կքննարկեն սակագին սահմանելու հարցը:
«Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,-ընդգծեց նա: