|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իրարամերժ տեղեկություններ են տարածվում՝ ինքանսպանության, սպանության վարկածներ են քննարկվում. ցավալի է՝ ինչ ասեմ, ապշած եմ անկեղծ ասած՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ «Ազատությանը» ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Գնահատականների առումով չեմ շտապի: Մի բանում եմ վստահ, որ սա բոլոր իմ գործընկերների համար ապշահար մի վիճակ է, որը պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկենք ու հասկանանք: Միգուցե այստեղ շղթա կա, կամ զուգադիպություն է, ինչո՞վ է սա պայմանավորված»,-ասել է նա:
Կատարվածը Ալեն Սիմոնյանը որակել է անցյալի հետքեր․ «Իմ տարբերակը սա է՝ անցյալի արձագանք եմ որակում: Սրանք այն հետքերն ու մեղքերն են, որոնք մենք բոլորս երևի քավում ենք: Մարդ, որը ոչ այնքան երկար ժամանակ է զբաղեցրել իրավապահ մարմնում պաշտոն, հայտնի է իր հանգիստ բնավորությամբ: Հիմա ինչ էլ ասեմ զուտ առաջին տպավորության տակ, էմոցիոնալ արձագանք է լինելու»։
Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբեևրվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։