|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւան քաղաքի կենտրոնի նստավայրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ նիստ է նախաձեռնել: Նիստը կայանալու է այսօր՝ ժամը 18։00-ին։
«Ձեռք են բերվել առողջական վիճակի կտրուկ վատացման մասին նոր տվյալներ, ինչի պատճառով անմիջապես համապատասխան գրություն է հղվել դատարան՝ հարցը հրատապության կարգով քննարկելու համար: Այսօր բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ երեկվա համեմատ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում զգալի փոփոխություն չկա։ Նրա շաքարը նորմայից բարձր է, բայց իր համար՝ կայուն։ Նա շնչում է ինքնուրույն, գիտակցություն ունի»,- ըստ Yerkir.am-ի՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այսօր բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ երեկվա համեմատ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում զգալի փոփոխություն չկա։ Նրա շաքարը նորմայից բարձր է, բայց իր համար՝ կայուն։ Նա շնչում է ինքնուրույն, գիտակցություն ունի։