Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
hraparak.am-ը գրում է. «Երկուշաբթի կլինի կուսակցության կառավարման խորհրդի նիստ և մնալու-չմնալու որոշումը կհրապարակվի։ Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտարկումները և դրա հետևություններն են կուսակցության անդամների միջև տարբեր։ Այդ տարբեր մոտեցումների շուրջ երկուշաբթի օրը կոնսենսուսային որոշում կկայացվի։ Ես մեկ շաբաթ է իմ տրամադրվածության մասին խոսում եմ, իմ տրամադրվածությունն այն է ,որ քաղաքային խնդիրները պետք է շարունակվեն բարձրաձայնվել, այս մասով ես ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, իսկ դրա ֆորմատն արդեն երկուշաբթի օրը հայտնի կդառնա»,- «Լուսավոր Հայաստանի» 4-րդ ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանը քննադատեց քաղաքապետին, հիշեցնելով նրա կերտած կանացի կերպարներն ու նախկինում տված հարցազրույցները։