կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 18:53
Հասարակություն

Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը

Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են պաշտպանության նախարարի աշխատանքից:

Ներկայացնելով տվյալները՝ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը:

Այսպես՝ Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝  3.7 բալ: Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը:

Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը.

«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետև նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», - ասաց Նավասարդյանը:

Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում, մարզկենտորններում, գյուղական համայնքներում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումների մասնակցածների թիվը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս: