Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը
Ինչ տեղի ունեցավ
1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:
Ինչու հիմա
1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր, քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:
Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:
Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: