|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մհեր Ջուլհաջյանն սփյուռքահայ ազատամարտիկ է: Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1978 թվականին Մհեր Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը:
1989 թվականի դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական և նշանակվել ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ: 1990 թվականի հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը։
Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ ստուգում էին Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։ Նկարահանվել է ֆիլմ՝ նվիրված Մհեր Ջուլհաճյանին և կրում է «Մհեր» վերնագիրը։