|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունները պարտություն են կրել, մասնավորապես՝ Սիրիայում նոր խալիֆայություն ստեղծելու հարցում, նրանց օրերը հաշվված են, սակայն նրանք շարունակում են տարածվել ամբողջ աշխարհում. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Որպեսզի գնահատենք այս կամ այն երկրում իրադրությունը, կարևոր է նախ և առաջ հիշել այս խնդրի ակունքները: Իսկ գլոբալ ահաբեկչական սպառնալիքը հատկապես լրջացել է այն բանից հետո, երբ տեղի է ունեցել անօրինական ներխուժումը Իրաք և Լիբիայի նկատմամբ ագրեսիան: Այս պահին, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» հատկապես Սիրիայում պարտություն է կրել խալիֆայությունը ստեղծելու տեսանկյունից: ԻՊ-ի, ինչպես նաև «Ան Նուսրա»-ի ցրված խմբավորումները շարունակում են դիմադրություն ցույց տալ, բայց բոլորն էլ հասկանում են, որ նրանց օրերը հաշվված են»,– հայտարարել է Լավրովը:
Ըստ նախարարի՝ այդ ահաբեկչական խմբավորումների զինյալները ցրվում են ամբողջ աշխարհով, այդ թվում՝ Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Եվրոպա և Հարավարևելյան Ասիա: