Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Իրանում ցույցերն ընդդեմ բենզինի գնի բարձրացման շարունակվում են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դեռևս ուրբաթ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի ընթացքում 1 մարդ է զոհվել։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում համացանցն անջատելու՝ Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։
Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն երկրի ներքին ու արտաքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդին, որը պատասխանատվություն և թափանցիկություն է պահանջում իր կառավարությունից։ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պատժամիջոցների մեղմացումից ստացված միլիարդավոր դոլարներն օգտագործել է ոչ թե դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու, այլ Մերձավոր Արևելքում ահաբեկչական բջիջներին ֆինանսավորելու համար»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Օրտագուսը:
Իր հերթին Մուսավին հավելել է. «Հետաքրքիր է, որ աջակցություն են հայտնում մի ժողովրդի, որը գտնվում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո»։