Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս բողոքի ցույցը կազմակերպել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեր շարքերն ընդլայնվելու են, և ես չեմ կարծում, որ իշխանությունը հաշվի չի առնի հանրության պահանջը, մենք շարունակում ենք մեր քայլերթը»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը՝ անդրադառնալով հանրության որոշ շերտում ձևավորվող այն կարծիքին, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը կազմակերպված է քաղաքական նկատառումներով:
Նա հայտնեց, որ դասադուլն անժամկետ է: «Ճիշտ է՝ դասադուլը կանդրադառնա մեր գնահատականների վրա, բայց դասադուլ չանելն էլ կազդի մեր ազգային դիմագծի վրա»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
Ցույցի նախաձեռնողներից՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանի խոսքով՝ իրենց պայքարը վաղվա քաղաքացու համար է, որպեսզի Հայաստանում լինի ազգային, առաջադեմ զարգացած կրթություն:
«Նախարար Արայիկ Հարությունյանը նման կրթություն չի կարող ապահովել Հայաստանում՝ հաշվի առնելով նրա վարած քաղաքականությունը: Մեզ համար պարզ է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԿԳՄՍ նախարարը կրկին լինելու է իշխանության թևից, սակայն նրա հեռանալուց հետո եկողի ականջին օղ կլինի և նման քաղաքականություն այլևս չի վարի»,- նշեց նա:
Ցուցարարները ցանկություն չունեն հանդիպելու ԿԳՄՍ նախարարի հետ, որ քննարկեն նրա վարած քաղաքականությունը: «Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն մեկ օրակարգի շուրջ՝ քննարկելու նրա հրաժարականի օրակարգը, թե ինչպես է պատկերացնում իր հրաժարականը՝ ինչ ժամկետում, ինչ ձևով»,- հավելեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Ցուցարարները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ իրազեկման ակցիա էին կազմակերպել, այնուհետև շարժվեցին այլ բուհեր, այդ թվում՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղից ՀՀ կառավարության շենքի մոտով գնալու են դեպի ԿԳՄՍ նախարարություն:
Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: