կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 23:08
Քաղաքական

Կառավարության ներկայացուցիչները ինձ հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը. Մինաս Մարտիրոսյան

Կառավարության ներկայացուցիչները ինձ հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը. Մինաս Մարտիրոսյան

Թեև ես հացադուլի մեջ եմ, բայց, ինչպես տեսնում եք տանն եմ, չեմ գիշերում կառավարության շենքի մոտ, քանի որ կառավարության անվտանգության ներկայացուցիչները խոստացան, որ վաղը ինձ հետ քննարկելու են իմ պահանջները, այն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։ Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Մինաս Մարտիրոսյանը, ով այսօր հայտարարել էր անժամկետ հացադուլ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։

«Վաղը, մեծ հավանականությամբ, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կհասնի իր տրամաբանական ավարտին, հույս ունեմ, եթե իհարկե իրենց խոսքի տերը լինեն»,-ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ իր պայմանավորվածությունը թեև բանավոր է եղել, սակայն հույս ունի, որ հանդիպումն անպայման կկայանա, իսկ այդ մասին ինքը կտեղեկացնի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։