|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվեց մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։