կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 17:37
Հասարակություն

Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակի կանխատեսումը

Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակի կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ-ից Yerkir.am-ին տեղեկացնում են.


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 1-ին, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։