կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 17:57
Հասարակություն

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. եղանակի կանխատեսումը

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. եղանակի կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 24-26-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: