Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին, Լոս Անջելոս գաղթած մեր հայրենակիցների զաւակները այսօր ՀՄԸՄի Նորթ Հոլիվուդի «Ջաւախք» մասնաճիւղին արձանագրուած սաներն են:
Առայժմ 25 հոգուց բաղկացած այս խմբակցութեան սաների շրթենրից ամէն Կիրակի օր կարելի է լսել «Կամաւոր բանակ, յառա՜ջ, յառաջ անսասան» երգի բառերը, իսկ նրանց խմբապետների կողմից արձակուած՝ «Պատրա՛ստ. քայլ առաջ» կարգախօսը ՀՄԸՄի կենտրոնի մէջ:
Սկաուտական երգերով եւ կոչերով, սկաուտական գիտելիքներով եւ խաղերով մասնակիցները, շնորհալի խմբապետների շնորհիւ, շաբաթական երկու ժամերի ընթացքին սնուցանւում է կարգապահութիւն, ազգային ոգին եւ ազգային պատկանելութեան իմաստը:
«Ջաւախք» մասնաճիւղը վերջերս՝ Օգոստոսի 2-4ին, բանակում է ունեցել ՀՄԸՄի «Camp Tacuya» բանակավայրի մէջ (Frazier Park), որտեղ երեք օրուայ ընթացքում հնչել են ազգային երգեր, կատարուել է դրօշակի արարողութիւն, խարոյկի շուրջ հանդէս եւ լող՝ վայրի աւազանի մէջ:
Մասնաճիւղի ստեղծման թուականից՝ 2016ից մինչ այսօր, նա երեք անգամ մասնակցել է Լոս Անջելոսում կայացող Նաւասարդեան տողանցքներին եւ խաղերին: Կազմակերպել է շարժանկարների ձեռնարկներ, գազանանոցի այցելութիւն, արշաւ-բանակումներ, երդման արարողութիւններ, Նոր Տարուայ հանդէս եւ մասնակցել է քոյր կազմակերպութիւնների կազմակերպած միջոցառումներին, որոնց շարքին են՝ Լիզբոն 5ի եւ ՀՕՄի ձեռնարկների դրօշակի արարողութիւնները: Վերջերս նաեւ կազմակերպուել է մէկ օրուայ համագումար Նորթ Հոլիվուդի «Ջաւախք» կենտրոնի մէջ, ուր ներկայացուել են սկա-ուտական գիտելիքներ, խմբաւորումների պարտականութիւններ, մշակուել են նորանոր կիրակնօրեայ եւ ամսական ծրագրեր եւ յատկապէս շեշտուել է հայ ինքնութեան պահպանման կարեւորութիւնը:
ՀՄԸՄի «Ջաւախք» մասնաճիւղի արի-արենուշ եւ գայլիկ-արծուիկ խմբաւորումների ղեկավարութեան մաս են կազմում խմբապետներ՝ Կարապետ Կարապետեանը, Պետրոս Գէորգեանը եւ Շանթ Աւետիսեանը: Քարիչ առաջնորդներն են՝ Ալին Քէօթունեանը եւ Մարիամ Յակոբեանը, առաջնորդներ՝ Գարեգին Ստեփանեանը եւ Նայիրի Բօզօգլանեանը, իսկ փոխառաջնորդներ՝ Նայիրի Մանուկեանն ու Ալին Սամին:
Մասնաճիւղի ղեկավարութեան կողքին ժրաջանօրէն աշխատում է մասնաճիւղի վարչական կազմը, որ լուրջ մտահոգութեամբ հետեւում է սկաուտական, մարզական եւ մշակութային կեանքից հեռու մնացած երիտասարդութեան ապագայով: Ոչ մի ճիգ չէ խնայուած շրջանի ծնողներին մատչելի դարձնել իրենց զաւակներին եւ դուստրերին ՀՄԸՄ «Ջաւախք» սկաուտական եւ մարզական խումբերում ընդգրկելու եւ արձանագրելու պարագան:
Ներկայումս աշխատանք է տարւում, մինչեւ միւս տարի, «Ջաւախք» մասնաճիւղի սաների թիւը ընդարձակելու եւ ներկայ սաներից վեց հոգի նախապատրաստելու, ստանձնելու համար աւելի բարձր պաշտօններ: Նաեւ փափաք կայ, որ 2022ին առիթը ընծայուի խմբակցութեան՝ մասնակցելու համաՀՄԸՄական բանակումին Հայաստանում: Նմանապէս աշխատանք է տարւում 2019ի Դեկտեմբեր ամսուայ ընթացքին ողջունելու եւ տօնելու գալիք Նոր Տարին՝ երգով, պարով, արտասանութեամբ եւ սկաուտական կոչերով: Շրջանի հայ հասարակութիւնը հրաւիրուած է սոյն իւրայատուկ հանդէսին:
ՀՄԸՄի «Ջաւախք» սկաուտական եւ մարզական մասնաճիւղի միջավայրում սերմանւում են անհատի քաղաքացիական պարտականութիւնը եւ ազգային պատկանելութեան զգացումները: Սաների սրտում նաեւ սերմանւում են մարդկային արժէքների չափանիշները, որոնք են՝ մարդասիրութիւնը եւ ընտանիքի, ընկերոջ եւ հայրենիքի հանդէպ սէրը: Այս սաները աւելի ինքնավստահ եւ համարձակ են դառնում իրենց առօրեայ կեանքում, եւ նրանց մէջ խմորւում է ապագայի հանդէպ աւելի դրական տեսլականը:
«Ջաւախք» մասնաճիւղի գործունէութեանը ձեր սիրասուն զաւակները մասնակից դարձնելով հետաքրքրուող ծնողներից խնդ-րում ենք կապուել խմբապետներ Կարապետ Նահապետեանին՝ (818) 930-2277, Պետրոս Գէորգեանին՝ (818) 913-6071 կամ Շանթ Աւետիսեանին՝ (818)-813-3734 թիւերով:
Պատրա՛ստ. քայլ առաջ. դէպի փայլուն ապագայ: