Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
«Սիրիան ձևավորվող նոր աշխարհակարգի հերթական զոհերից մեկն է»,-Yerkir.am-ի տաղավարում նշեց քաղաքագետ Հրանտ մելիք Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ գործընթացը սկիզբ է առել 2008-2010 թվականներից և հետևողականորեն շարունակվում է։
«10 տարուց ավելի Սիրիան պայքարում էր, իսկ գործընթացի այս արագ զարգացումն ու ավարտը խոսում է այն մասին, որ եղել են լուրջ քաղաքական պայմանավորվածութուններ աշխարհաքաղաքական կենտրոնների մասնակցությամբ»։
խոսելով ազդեցության գոտիներից, քաղաքագետն ասում է, որ Մերձավոր Արևելքը թողնվում է այնտեղի հիմնական 4 խաղացողների ազդեցության տակ՝ իհարկե ավելի խոշոր գեոքաղաքական կենտրոնների կառավարմամբ։ Սիրիայում ազդեցությունը կմեծացնեն Իրայելը, Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, որոնք, ըստ մեր զրուցակցի, իրենց ավելի մեծ դաշնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի շահերի սպասարկողը պետք լինեն, նաև առաջ կտանեն սեփական շահերը։
Հնարավոր նոր աշխարհակարգում հետխորհրդային տարածաշրջանը, ըստ քաղաքագետի, թողնվում է ռուսական ազդեցության գոտի։
Հարցին, թե Սիրիայի դեպքերը արդյո՞ք չեն նշանակում, որ վերականգնվում է թուրանական աշխարհը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց․ «Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, բայց չէի ասի, որ թուրանական աշխարհն է վերականգնվում, նման աշխարհ գոյություն էլ չի ունեցել, որքան էլ Էրդողանը փորձում է ընդհանուր շահեր հետապնդող երկրների խումբ ձևավորել, բայց ներքին տարաձայնություններն այնքան շատ են, որ Թուրքիան ինքն էլ չունի՝ մեկ դրոշի տակ բոլորին հավաքելու պոտենցիալ։ Թուրքաին տարածաշրջանային տերույթւոն է և այո իր ազդեցութւոնը մեծացնել։ Մի կարևոր հնագամանք էլ՝ ինչքան էլ ականատես ենք լինում թուրք-ամերիկյան կոշտ երկխոսություների կամ անհամաձայնությունների, այնուամենայնիվ, Թուրքիան արևմտյան բլոկի անդամ երկիր է և ավելի շատ գործիք է, քան՝ սուբյեկտ գոբալ քաղաքականության մեջ»։
Սիրաիայի հյուսիս-արևմտյան շրջանները (Տարտուս, Լաթակիա և ալն), ըստ մեր զրուցակցի՝ շարունակելու են մնալ իրանառուսական ազդեցության հատվածում։ Խոսելով՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների անորոշ վիճակից, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց «Խնդրահարույց է մեր հայրենակիցների այնտեղ գտնվելը, այսինքն՝ ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի առջև են կանգնած մեր հայրենակիցները, որտեղ այս պահին պրոթուրքական ահաբեկչական ուժեր են տիրություն անում և իրենց պատկերացմամբ «արդարադատություն» իրականացնում։ Հասկանալի է, որ Սիրիան շատ հայերի համար երկրորդ հայրենիք է դարձել, պատմության ողջ ընթացքում մենք այնտեղ ունեցել ենք սեր, հարգանք, հոգածութուն, նույնը մեր ժողովուրդը փոխանցել է Սիրիայի եղբայրական ժողովրդին։ Այս ամենը պետք է պահել, բայց ոչ՝ կյանքի գնով»։
Մեր դիտարկմանը, ըստ որի՝ Սիրիայում տեղի ունեցած պրոցեսների հետևանքով Թուրքիան մեծացնում է ազդեցությունը նաև մեր տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում, որը շատերի կանխատեսմամբ բացասական հետևանքներ կունենա, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց․ «Որևէ մեկը թող չասի՝ 100 տարի առաջ թուրքն այլ էր․ նույն թուրքն է՝ նույն ձեռագիրը, ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Արցախում։ Կա ագրեսիվ տրամադրված ուժ մեր հանդեպ, որն ուժեղանում է և ախորժակն ավելի է բացվում»,-ասաց մեր զրուցակիցը։
Այնուամենայնիվ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է, որ Սիրիայում ամեն ինչ վերջացած չէ․ «Ամեն դեպքում վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ անց խաղաքարտերը նորից կխառնվեն ու նոր պրոցեսների ականատես կլինենք»,-ասaց քաղաքագետը։
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։