|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան զրույցի մանրամասները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Չինաստանից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրավիրվել էին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպած տոնական ընթրիքին։
«Այո, իսկապես մի սեղանի շուրջ էին գտնվում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ոչ խորացված քննարկում է տեղի ունեցել։ Այսինքն` իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում», – ասաց Կարապետյանը։
Կարապետյանը հիշեցրեց, որ կողմերի միջև մշտական կապ կա, խողովակ, որի միջոցով ամենօրյա ռեժիմով տեղեկությունների փոխանակում է տեղի ունենում։
Հիշեցնենք, որ Փաշինյան–Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Ավելի վաղ նրանք շփվել էին միայն ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում միջազգային ֆորումների ժամանակ։