կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 14:12
Իրավական

«Սևան» ՔԿՀ-ում թմրամիջոցի ներնետման փորձ է կանխվել

«Սևան» ՔԿՀ-ում թմրամիջոցի ներնետման փորձ է կանխվել

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում. հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 33,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 11,0 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերված նյութերն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։