Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրավունք» թերթը գրում է. «Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Մեր տեղեկությունը՝ ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն հարցը լսելուն պես ասաց. «Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում:
Ընդամենը ուզում ենք հարցնել՝ հարցաքննվե՞լ եք, թե ոչ:
Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու:
Հիշեցնենք, որ միջադեպի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։