Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք ու հեռանալու մտադրություն, ակնհայտ է, չունեն: Այս մասին լրագրողների հետ հադիպմանն ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ խոսեն սահմանազատման, սահմանագծման, միջազգային սկզբունքների մասին, Հայաստան ներխուժած ադրբեջանցիների գործողությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում։
«Նրանք ամրացած են Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող տարածքներում։ Ներքին Հանդ գյուղում մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էր, մի քանի ամիս անց արդեն մեծ շինություններ են, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նույն ճանապարհները, բունկերները մենք արձանագրել ենք նաև Ջերմուկ քաղաքում»,- ասաց Թաթոյանը։