կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-12 12:09
Տնտեսական

Տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն անհերքելի փաստ է. Արագածոտնի մարզպետ

Տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն անհերքելի փաստ է. Արագածոտնի մարզպետ

Ծովի մակերևույթից 1000-4000 մետր բարձրության դիրքն Արագածոտնի մարզը գրավիչ է դարձնում թե' զբոսաշրջության, թե' գյուղատնտեսության և թե' արդյունաբերության համար, որոնց հետ կապված նոր ծրագրեր կան, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Մարզպետը նշեց, որ դեռ անցած տարվա գարնանը հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, և  տեղի ունեցավ անհնարին թվացողը՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։

«Անհերքելի փաստ է նաև տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը։ Ես համոզված եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողվելու է, և ամեն մեկս պետք է այդ գիտակցումով առաջ շարժվենք», - ասաց Դավիթ Գևորգյանը։