|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վստահ եղեք, որ Ռուսաստանը՝ իբրև պետություն, թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հարցի անարդարացի լուծում. ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը Ստեփանակերտում՝ ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների 4-օրյա համաժողովում:
«Ես այդ հարցում վստահ եմ, քանի որ ով էլ լինի մեր նախագահը, ռուս ժողովուրդն անկյունաքարային է համարում խիղճն ու արդարությունը, իսկ ես մտածում եմ, որ խիղճն ու արդարությունը ձեր կողմն են»,- ասաց նա:
Պետդումայի պատգամավորը նաև խոսեց 2016 թ. քառօրյա պատերազմի մասին՝ վստահեցնելով, որ ոչ մի օր, ոչ մի վայրկյան Ռուսաստանը չի դրդել որևէ մեկին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի ռազմական ճանապարհով:
«Ապրիլին տեղի ունեցածը ոչ մի դեպքում չէր կարող ներառվել աշխարհի բարի մարդկանց, այդ թվում՝ Ռուսաստանի պլաններում: Այս պահին էլ մեզ համար բացարձակ առաջնահերթություն է խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծումը»,- հայտարարեց Կոնստանտին Զատուլինը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: