Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:
Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուԺի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն: Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում:
Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն՝ մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել»,-ամփոփեց պատգամավորը»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: