կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 12:31
Առանց Կատեգորիա

Թաքնված տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել (տեսանյութ)

2013թ․-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն առաջին ագամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսեցին կովկասյան հովազի առկայության փաստը, որի պոչը հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ և դարձավ բավականին «հայտնի». տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:

Դեռ 2013թ․-ին FPWC կողմից ներգրավվեցին օտարերկրա մասնագետներ, իսկ մի քանի օր անց հովազը ներկայացավ հանրությանն իր ողջ հզորությամբ։ 2019թ․-ին՝ Կովկասյան հովազի պահպանման տարում, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսվեց ևս մեկ հետաքրքիր կադր։

Այսպիսի տեսանյութերը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցիչներն են։

Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Հայաստանի կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Կովկասյան հովազի համար շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս հովազին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու: