Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կառավարության 19.09.2019 թվականի նիստի օրակարգի 12-րդ կետով որոշվել է 2019 թվականի պետական բյուջեի մեջ փոփոխություն կատարել և բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը ավելացնել 2000,0 մլն դրամով: Եկամուտներն ու ծախսերն ունեն հետևյալ կառուցվածքը.
Եկամուտ, որը գոյացել է բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում բյուջեի ժամանակավոր լրացուցիչ միջոցների տեղաբաշխումից ստացվող տոկոսավճարներից: Սա գնահատման հարց է, որին մեր մասնագիտական ոլորտային հանձնախումբը մանրամասն կանդրադառնա երբ բոլոր գերատեսչությունները հրապարակեն իրենց հաշվետվությունները և դրանցում հայտնաբերվեն թերակատարումներ: Նախորդ տարի արդեն ունեցել ենք նման դեպք, որ բյուջեով նախատեսված ծախսերը չեն կատարվել, մասնավորապես՝ գործազրկության աջակցության ծրագրով նախատեսված 1,7 միլիարդ դրամից հասցեատիրոջը հասել էր դրա ընդամենը 25 տոկոսը, իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Ծախս, որը ունի մեկ հոդված, այն է ավելացնել կառավարության պահուստային ֆոնդը: Որպես անհրաժեշտություն ներկայացված է պահուստային ֆոնդի գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարությունը:
ՀՀ Պետական բյուջեով նախատեսված չբավարարող ֆոնդին ի սկզբանե հատկացվել էր 8778,37 մլն դրամ Պետական բյուջեով չկանխատեսված՝ ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովման ու 550,0 մլն դրամ արտասահմանյան պատվիրակությունների ընդունեկությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպման համար:
Հատկանշական է, որ ՀՀ 2019 թվականի Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 1139 ծրագրի 11001 ՙՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՚ միջոցառման վերջնական արդյունքի նկարագրությունը՝ պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունն է:
Սա փաստն է, իսկ դատողություն արդեն դուք արեք:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Գերագույն մարմնին կից ֆինանսների հանձնախմբի նախագահ