|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիրը: Ըստ այդմ՝ Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ: «Շարժական գույք» բաժնում մարզպետի հայտարարգրածն ընդամենը մեկ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է:
Թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ այլ ներդրումներ Սարգսյանը չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:
Հարություն Սարգսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարություն Սարգսյանին է պատկանում Զառիթափ գյուղում գործողղ «Փշոնք» ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի եւ սառը սուրճի արտադրությամբ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: