| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN Brasil-ին տված հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու պատճառների մասին:
«Երբեմն որոշակի թարմության կարիք ես ունենում: Ես արդեն 29 տարեկան եմ և ցանկանում էի ավելի շատ խաղալ: Հնարավոր է, որ սա ՄՅՈւ-ից հեռանալու և ինչ-որ բան փոխելու լավ ժամանակն էր: Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել և ցանկանում եմ նաև շատ բան սովորել Արսեն Վենգերից»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Արսենալ»-ը կհյուրընկալվի շվեդական «Էստերսունդ»-ին: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին: