Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից 1 օր առաջ ընտրակաշառքի 1 դեպք է բացահայտել: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։
Օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է բնակիչներից մեկի տուն եւ վերջինիս առաջարկել է ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին՝ տալով 10.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ԱՀ ոստիկանությունում թեկնածուների կողմից ահազանգեր են հնչել Շուշիում ու Ստեփանակերտում:
2019թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 22:20-ին Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկը ոստիկանության Շուշիի շրջանային բաժնից ոստիկանության վերակարգ է պահանջել, որը դեպքի վայր է ներկայացել ժամը 22:24-ին: Վերակարգը պարզել է, որ թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի վայրի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել երկու անձանց միջեւ, որն առընչություն չունի թեկնածուի կողմից կազմակերպված հավաքի հետ: Հաղորդումը հաշվառվել է եւ ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ:
2-րդ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 7-ին, ժամը 11:51-ին: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբից ԱՀ ոստիկանություն հայտնել են, որ Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում Ստեփանակերտի քաղաքապետի այլ թեկնածուի օգտին շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված աշխատանքներն առընչություն չունեն ընտրությունների կամ որեւէ թեկնածուի հետ: Ստուգումները շարունակվում են: