Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում սպառողների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հոլովակների հեռարձակումը, փոխադարձ այցելությունների, սեմինարների, քննարկումների, համաժողովի անցկացումը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքի ուղղվածությունը կենտրոնացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացման վրա: Մասնավորապես, համատեղ քայլեր իրականացնեն կանանց, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող մայրերի և այլ անձանց իրավունքների երաշխավորման համար: