Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ հինգ կոնգրեսական շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձը տեղ է գտել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի թվիթերյան միկրոբլոգում։
Նամակը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոն, Ջեքի Սփայերը, Փիթեր Քինգը և Գուս Բիլիրակիսը։ Տեքստում նշվում է, որ Արցախի ժողովուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում կարողացել է իր ձայնը բարձրացնել հանուն ազատության և արժանապատվության՝ 1991 թվականին հայտարարելով անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին:
«Արցախը վստահաբար վաստակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթացող բանակցություններին մասնակցելու իրավունքը՝ հանդես գալով որպես տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ»,- նշվում է ուղերձում։
Հավելենք նաև, որ նամակի հեղինակներ հույս են հայտնել, որ մոտ ապագայում երկիրը կրկին բանակցութային գործընթացի մասնակից կդառնա:
«Վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք ձեռնամուխ լինել Արցախի տնտեսության ու ժողովրդավարության զարգացմանը և պետության անկախության ճանաչմանը»,- ասված է նամակում: