Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության համար պայքարը Հայաստանում վերածվել է կենսագոյության համար պայքարի: Իիրավունքը հայտնվել է հակամարտող կողմերի մեջտեղում: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ իշխանությունը հաճախ չի խորշել գնալ իրավունքի քաղաքականացման, այսինքն՝ քաղաքական պատվերով քրեական գործեր, քրեական հետապնդումների հարուցումներ, ապօրինի կալանքներ, ցուցումով դատավճիռներ, հետագայում նաև քաղաքական ավելի լայնամասշտաբ զանգվածային բռնաճնշումներ՝ մի մասը ինքնանպատակ իշխանություն պահելու, մյուս մասը՝ ինքնանպատակ իշխանության հասնելու:
Ղազինյանն ընդգծեց՝ պետք է օր առաջ, ժամ առաջ ձեռնամուխ լինել իրավական անվտանգության հայեցակարգի մշակմանը:
«Իսկ դա ո՞վ պետք է անի և ինչպե՞ս: Հայաստանի Սահմանադրությամբ՝ անվտանգության քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, բայց, տեսնելով այսօրվա խորհրդի գործունեության որակը, խորությունը, բովանդակությունը, խիստ թերահավատ եմ, որ այդ խորհուրդն այսօր ի զորու է մշակել իրավական անվտանգության հայեցակարգ, հետևաբար՝ դա պետք է անի ինչ-որ այլ մարմին: Բարձրագույն ներկայացուցչական մարմինը խորհրդարանն է: Խորհրդարանում երկու կառույց կա, որ կարող է դրանով զբաղվել՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը»,- եզրափակել է պատգամավորը: