կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 14:16
Հասարակություն

ՀՅԴ ԵՄ-ն մասնակցեց Եվրոպական երիտասարդ ընկերվարների (ԵԵՄ) ամառային բանակումին

ՀՅԴ ԵՄ-ն մասնակցեց Եվրոպական երիտասարդ ընկերվարների (ԵԵՄ) ամառային բանակումին

2019թ. հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Ալբենա շրջանում տեղի ունեցավ Եվրոպայի ընկերվար կուսակցությունների երիտասարդական միությունների ամառային բանակումը, որին ՀՅԴ ԵՄ-ից մասնակցեցին Ցոլեր Աղճյանը (Լիբանան) և Գարիկ Պետրոսյանը (Բելգիա):

Բանակումի հարուստ օրակարգում էին ընկերվարության մասին զեկույցները, խաղերն ու վարժական դասընթացները: Բանակումի շրջանակներում տեղ ունեցավ նաևԵԵՄ Բյուրոյի հերթական նիստը և Ընկերվար Միջազգայնականի երիտասարդ միության տարածաշրջանային կոմիտեի տարեկան ժողովը:

Հարկ է նշել, որ բանակումին մասնակցում էր ավելի քան 600 երիտասարդ՝ եվրոպական 30 երկրներից, որոնք քառօրյա բանակումի ընթացքում կարողացան ծանոթանալ եվրոպական ընկերվար երիտասարդությանը հուզող ընկերային և քաղաքական զանազան նյութերի, որոնց թեմաներն էին Եվրախորհրդարանի ընտրությունները, ընկերվար ժողովրդավարության ներկա վիճակը և ապագան, երիտասարդության քաղաքական գործունեությունը և հետաքրքրությունները, կենսոլորտի փոփոխությունը և դրա հետևանքները, Եվրոպան և իր հարևան Միջին Արևելքը, աշակերտների և ուսանողական միությունների պահանջներն ու մարտահրավերները, կանանց իրավունքները և պայքարը նրանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ:

ՀՅԴ երիտասարդներնը բանակումն ավարտեցին նոր գիտելիքներով և Եվրոպայի բոլոր ընկերվար երիտասարդական կազմակերպությունների հետ իրենց կապերը վերաամրացրած: