Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սույն թվականի նոյեմբերի 8-10-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցավ Եվրոպայի երիտասարդ ընկերվարների (ԵԵԸ, Young European Socialists) Բյուրոյի հերթական ժողովը, որին մասնակցում էին ավելի քան 30 երիտասարդական ընկերվարական կազմակերպություններ Եվրոպայի տարբեր երկրներից: ՀՅԴ Երիտասարդական միությունը ներկայացնում էր Հակոբ Գրիգորյանը Լոնդոնից:
Ժողովը քննեց տարբեր երկրների ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթացները, անդրադարձավ ԵԵԸ-ի կազմակերպչական հարցերի և առաջիկա երկամյա ծրագրերին: Երիտասարդ ընկերվարականներն անդրադարձան ամենամյա ընկերվար ամառային ճամբարի և սեմինարների թեմաներին՝ սոցիալական արդարություն, պայքար ծայրահեղ աջակողմյան գաղափարների դեմ, կանանց իրավունքներ և դաստիարակչական մոտեցումներ և այլն:
Քննարկումներ եղան Լիբանանի ներկա քաղաքական իրավիճակի և այդ հարցում Եվրամիության դերակատարության, ինչպես նաև շրջակա միջավայրի փոփոխությունների, կանանց իրավունքների, պարտադիր պատվաստումների և այլ հարցերի շուրջ:
Հանդիպումներ տեղի ունեցան աշխատավորական կուսակցության տեղական ներկայացուցիչների և ընտրություններին մասնակցող աշխատավորական կուսակցության թեկնածուների հետ:
Եվրոպայի երիտասարդ ընկերվարների հերթական հավաքն ավարտվեց ճաշով՝ Լոնդոնի Լամբեթ շրջանի քաղաքապետ Իբրահիմ Դոգուսի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդականը անդամկացում է ԵԵԸ-ին 2015 թվականի ապրիլից, որպես լիիրավ անդամ: