կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-24 16:14
Հասարակություն

«Լուսավոր Հայաստանը» նոր օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

«Լուսավոր Հայաստանը» նոր օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար, սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, քննարկվող օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից:

Այսպիսով, հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, առաջարկում ենք հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով»: