Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տարիներ շարունակ չի իրականացրել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:
«Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը: Տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր՝ ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք»,-նշված է հաշվետվությունում:
Արձանագրվել է, որ կա հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: