Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
Վերջին օրերին «Ֆեյսբուք»-ում լայն տարածում էր ստացել FaceApp հավելվածը, իսկ այժմ այն կիրառած օգտատերերի համար մտահոգիչ տեղեկություններ կան: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ եւ պաշտոնյաներ երկրների անվտանգությանը եւ մարդկանց անձնական տվյալների գաղտնիությանը սպառնացող հարցեր են բարձրացնում:
Նեյրոնային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիաները թույլ են տալիս հավելվածի միջոցով անվճար խմբագրել ցանկացած նկար՝ փոխելով կադրում հայտնված մարդու սանրվածքը, սեռը, տարիքը, ավելացնել դիմահարդարում կամ դաջվածք:
Տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի օգտատերեր, հանրային դեմքեր օգտվել են հիմնականում տարիքը մոտ 50 տարով մեծացնելու գործառույթից: Մտավախության կա, որ, նկարներից բացի, հավելվածը հասանելիություն է ունեցել այլ անձնական տվյալների, որոնք կարող են հետագայում օգտագործվել առանց օգտատերերի համաձայնության:
Ամերիկյան Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը նամակ է գրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին եւ Առեւտրի դաշնային հանձնաժողովին՝ նշելով, որ ռուսական հավելվածը կարող է սպառնալ գերտերության ազգային անվտանգությանը, հատկապես, եթե հավաքված բոլոր տվյալները հասանելի դառնան ռուսական հատուկ ծառայություններին:
Ընկերությունից հերքում են, որ վաճառում կամ կիսվում են օգտատերերի տվյալներով որեւէ երրորդ կողմի հետ: Ներբեռնված նկարների մեծ մասը, ընկերության պնդմամբ՝ 48 ժամից ջնջվում են սերվերից, իսկ իրենք չունեն մուտք այնպիսի տվյալների, որոնք կարող են օգտագործվել անձի նույնականացման համար:
Անահիտ Իվանյան, «Երկիր Մեդիա»