|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:
Նույն օրը, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: